Հրդեհ Ներքին Ծաղկավան գյուղում․ ԱԻՆ

Օգոստոսի 16-ին, ժամը 17:14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։ Այրվում է մոտ 60 հա խոտածածկ տարածք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել