Ղարաբաղում ապրող հայերը մեզ խնդրանքով են դիմել․ Ալիև

«Երբ սկսեցինք Լաչինի նոր ճանապարհ կառուցել, ռուսական կողմից միջոցով դիմեցինք հայերին և առաջարկեցինք նրանց տարածքում էլ ճանապարհ կառուցել։ Ընդամենը 8-9 կիլոմետր էր»,-այս մասին օգոստոսի 12-ին Բասգալ գյուղում ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը հրաժարվել է այդ առաջարկից։

«Նրանք հրաժարվեցին դրանից: Ասացին՝ չէ, ինքներս կանենք։ Հնարավոր չէ ասել, որ սկսել են, քանի որ նոր են սկսել տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստել։ Դեռ այն ժամանակ մենք պաշտոնական նամակ ուղարկեցինք ռուսական կողմին։ Մենք ծանուցում ենք ուղարկել, որ օգոստոսի 5-ին ավարտում ենք ճանապարհը և խնդրում ենք խաղաղապահ զորախմբի դիրքերը հին ճանապարհից տեղափոխել նոր ճանապարհ։ Եվ դա բնական է»,-ասել է Ալիևը։

Նա հայտնել է, թե ռուսական կողմին նամակ է ուղարկել և դրան ծանոթացել է նաև հայկական կողմը։ Ըստ նրա՝ հաջորդ օրը Հայաստանը հայտարարել է, որ մտադիր է սկսել ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստել և այն կկառուցվի  մինչև 2023 թվականի վերջ։

«Այսինքն՝ դա իրականում մանիպուլյացիա է։ Սա բացարձակ անլուրջ և ոչ ադեկվատ քայլ է։

Մենք պատասխանեցինք, որ եթե այդպես է, ապա օգոստոսի 5-ին կմտնենք Լաչինի միջանցք, կտեղադրենք դիրքերը և կնայենք ձեր հետագա անելիքներին։ Դրանից հետո իրարանցում սկսվեց, և Ղարաբաղում ապրող հայերը խնդրանքով դիմեցին մեզ։ Բազմիցս խնդրել են նրանց ժամանակ տալ մինչև օգոստոսի վերջ։ Եվ մենք համաձայնեցինք դրան։ Որովհետև այս պահին իրականում նշանակություն չունի՝ օգոստոսի 5-ն է, օգոստոսի 25-ը, թե սեպտեմբերի 1-ը: Միաժամանակ, Ղարաբաղում ապրող հայերը մեզ են դիմել խնդրանքով, որ Ադրբեջանը 4 կիլոմետր գրունտային ճանապարհ կառուցի Հայաստանի հետ սահմանին։ Այսպիսով, մենք պայմանավորվեցինք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել