Ադրբեջանցի հաքերները հարձակման են ենթարկել հունական Greek City Times-ը Ալիևի ռեժիմի մասին հոդված հրապարակելուց հետո

Հունական Greek City Times պարբերականի կայքէջը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակման՝ Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մասին հոդված հրապարակելու համար, որը դուր չի եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ հրապարակելով Greek City Times պարբերականի լրագրող Փոլ Անտոնոպուլոսի «Թվիթեր»-ի գրառումը:

Փոլ Անտոնոպուլոսը «Թվիթեր»-ում գրել է, որ «Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին» վերնագրով հոդվածը հրապարակելուց հետո Greek City Times-ը ադրբեջանցի հաքերների կողմից մեկ ժամ ենթարկվել է հաքերային հարձակման:

«Բռնապետ Ալիևը, ով վերահսկում է գործողությունները, դժգոհ է»,- գրել է Մկրտչյանը:

Ավելի վաղ, հունական Greek City Times պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ: Greek City Times-ի լրագրողը ներկայացրել էր 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել