Ամերիկյան փոփ-աստղ Ռիհաննայի և Թոփ Շոփ հագուստի խանութի միջև շուրջ 2.5 ամիս ընթացող դատական գործն ավարտվել է հօգուտ Ռիհաննայի: Այս մասին հաղորդում է bfm.ru ինտերնետային կայքը:
Հիշեցնենք, որ Թոփ Շոփ հագուստի խանութներում հայտնվել էին երգչուհու դիմանկարով շապիկներ: Ռիհաննան հայտնել է, որ անօրինական է ոչ միայն իր լուսանկարով շապիկների վաճառքը, այլ նաև հենց լուսանկարումը: Նրա հավաստմամբ` ինքը լուսանկարչին թույլ չի տվել իրեն լուսանկարել: Ամենայն հավանականությամբ այդ լուանկարներն արվել են 2011 թվականին Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցող We found love տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:
Վերոհիշյալ կայքի փոխանցմամբ Ռիհաննան ութ ամիս շարունակ փորձել է բանակցություններ վարել հագուստի խանութի հետ, որպեսզի դադարեցվեն իր լուսնակարներով շապիկների վաճառքը: Սակայն սակայն կազմակեպությունը չի ընդունել երգչուհու պահանջը: Ինչից հետո էլ նա դիմել է դատարան:
Փոփ-աստղ կազմակերպությունից պահանջել է 5 միլիոն դոլար` որպես վնասի փոխհատուցում: Նա միաժամանակ նշել է նաև, որ իր լուսանկարներով շապիկների անօրինական վաճառքով, խանութը մոլորեցրել է իր երկրպագուներին, քանի որ վերջիններս, գնելով շապիկները վստահ են եղել, որ դա տեղի է ունեցել իր իսկ համաձայնությամբ:
Ռիհաննայի փաստաբանների պնդմամբ` նկարների անօրինական հրապարակումը հիշյալ բրենդի շապիկների վրա կարող է բացասաբար ազդել երգչուհու վարկանիշի վրա:
Նշենք, որ Ռիհաննան դատական նիստերին չի ներկայացել:
Իրավաբան.net