«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։
Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/08/298877571_5273470066103978_3906372283912077744_n.jpg)