Վարչապետի որոշմամբ Աշոտ Շահբազյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Աշոտ Շահբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Աշոտ Շահբազյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել