Վուչիչը հայտնել է, որ Կոսովոյի բանակը նախատեսում է կեսգիշերին հարձակվել Սերբիայի հյուսիսային սահմանների վրա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի բանակը պլանավորում է Սերբիայի վրա հարձակվել կեսգիշերին, հայտնում է Danas-ը։ Նրա խոսքով՝ ալբանական ոստիկանության ջոկատներն արդեն մեկնել են Յարինջե և Բռնյակ։

«Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի բարդ ու ծանր վիճակում, քան այսօր։ Ինչու ես սա ասացի: Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- հայտարարել է նա։

TACC-ի փոխանցմամբ Կոսովոյի և Մետոհիայի սերբ բնակչությունը սկսել է բարիկադներ կառուցել։ Սերբական RTS ազգային հեռուստաալիքի տվյալներով տասնյակ մարդիկ փակել են Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։ Հաղորդվում է նաև, որ հնչել են տագնապի ազդանշաններ։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը միջազգային հանրությանը և Պրիշտինայի իշխանություններին կոչ է արել խաղաղություն պահպանել Կոսովոյում և Մետոհիայում։ Նշենք, որ Պրիշկինան 2008 թվականից տարածքային վեճի առարկա է մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության (քաղաքը համարում է իր մայրաքաղաքը) և Սերբիայի (քաղաքը համարում է Կոսովոյի և Մետոհիայի ինքնավար նահանգի մայրաքաղաքը) միջև։

Սերբիայի ղեկավարը հայտարարել է, որ եթե ​​Սերբիայի կոչերը չլսվեն, երկիրը, այնուամենայնիվ, կպահպանի հաղթանակը․ «Ես խաղաղություն եմ խնդրում նրանցից, հորդորում եմ պահպանել խաղաղությունը: Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ես ասում եմ՝ Սերբիան կհաղթի: <…> Մենք նահանջելու տեղ չունենք, մենք բարդ որոշման առաջ ենք: Ես շատ դժվար բանակցություններ եմ ունեցել Կոսովոյի և Մետոհիի սերբերի ներկայացուցիչների հետ»։

Վուչիչն ասել է, որ, իր կարծիքով, Կոսովոյում հակամարտություն Արեւմուտքին պետք չէ, իրավիճակի սրումը «Պրիշտինայի անհիմն քաղաքականության» արդյունքն է։ Ավելի վաղ մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ Կոսովոյում և Մետոհիայում բնակվող սերբերը մինչև սեպտեմբերի 30-ը պետք է վերագրանցեն իրենց մեքենաները՝ համապատասխան Կոսովոյի օրենքների։ Իսկ Սերբիայի նախագահն իր հերթին հայտնել է, որ Պրիշտինան նախատեսում է սեպտեմբերի 30-ից մուտքի արգելք սահմանել սերբական ներքին փաստաթղթեր ունեցողների, ինչպես նաև սերբական իշխանությունների թողարկած համարանիշներով մեքենաների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել