Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզը գումար է ստացել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Ուսամա բեն Լադենների ընտանիքից, հայտնում է The Times թերթը։
Լրագրողները պարզել են, որ 2013 թվականին Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամը 1 միլիոն ֆունտ ստերլինգ է ստացել խոշոր շինարարական ընկերության սեփականատեր Բաքր բեն Լադենից՝ Ուսամայի եղբորից։ Նվիրատվությունը հավանության է արժանացել հիմնադրամի բոլոր հինգ հոգաբարձուների կողմից, որոնցից միայն մեկն է որոշակի մտահոգություն հայտնել։
Ինչպես նշում է The Times-ը, արքայազնի անձնական խորհրդականները հորդորել են նրան հրաժարվել փողից՝ նշելով նրա հեղինակությանը հնարավոր հարվածի մասին։ Բայց Չարլզը պատասխանել է, որ «ամոթալի» կլինի վերադարձնել արդեն ստացված տրանսֆերը։