ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները դեպի Ռուսաստանի սահմաններին մոտ տեղափոխելն անընդունելի է, և այդ կետը որոշիչ գործոն է հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուլիսի 31-ին ստորագրված Ծովային դոկտրինի տեքստում։
«ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության համար որոշիչ գործոնը մնում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն դեպի ՌԴ սահմաններ տեղափոխելու ծրագրերի անընդունելիությունը և դաշինքին գլոբալ գործառույթներ տալու փորձերը»,- ասվում է փաստաթղթում։
Դոկտրինում նշվում է, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը «ուղղված է Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների հետ ուղիղ առճակատմանը»։ Միաժամանակ, Ռուսաստանի ազգային ծովային քաղաքականությունը ատլանտյան ուղղությամբ որոշվում է՝ հաշվի առնելով հյուսիսատլանտյան բլոկի գոյությունը։
Մինչ այդ Պուտինը ժամանել էր Կրոնշտադտ շքերթի՝ ի պատիվ Ռուսաստանի նավատորմի օրվա, որը համընկնում է Պետրոս I-ի ծննդյան 350-ամյակի հետ: Միջոցառման ընթացքում նա ստորագրել է հրամանագրեր՝ հաստատելու ռազմածովային դոկտրինը և Ռուսաստանի Դաշնության նավատորմի կանոնադրությունը: