Թուրքիայում կրկին անտառային հրդեհներ են սկսվել

Թուրքիայում կրկին անտառային հրդեհներ են սկսվել օդի ջերմաստիճանի 40 աստիճանից գերազանցելու պատճառով։

Մերսինի Անամուր շրջանում բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել է 2 ինքնաթիռ, 5 ուղղաթիռ և 20 հրշեջ:

Հաթայ քաղաքի Անթաքիա շրջանում ավիացիոն ու ցամաքային ուժերը սկսել են մարել Հաբիբի Նեքար լեռան ստորոտում բռնկված հրդեհը։

Այսօր՝ ժամը 14։30-ի սահմաններում, Իզմիրի Մենդերես թաղամասի դաշտում քամու ազդեցության տակ բռնկված հրդեհը տարածվել է դեպի անտառ։ Հրդեհի մարմանը ներգրավվել է 2 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 13 հրշեջ մեքենա։ Հաղորդվում է, որ Մենդերեսի շրջանում բռնկված հրդեհն արդեն մեկուսացվել է, և տարվում են հովացման աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել