Ոչ մի ներողություն․ Միքայել Բադալյանի արձագանքը` 18+ տեսանյութի հեղինակների ներողությանը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում օտարերկրացիների մասնակցությամբ 18+ տեսանյութի հեղինակը ներողություն է խնդրել հայ ժողովրդից։ Տեղեկանում ենք թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

«Ոչ մի ներողություն։ Այս մոլագար վիժվածքները պետք է պատժվեն օրենքի ամենախստությամբ։ Նման տականքների պատճառով փորձ է արվում նաև ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա։

Եվ այս վիժվածքներին կարծես թե մի քանի օր առաջ տեսել են Երևանում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել