Կան երկրներ, որոնք գործնականում չեն կարող դաշնակից լինել խորը ռազմավարական պատճառներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Բայց նրանց միջև կարող են լինել մարտավարական մերձեցման շրջաններ, այսպես կոչված մեղրամիսներ։ Հենց այս ժամանակահատվածներում պետք է առանձնահատուկ իմաստություն դրսևորել, հնարավորինս հեռու մնալ արկածախնդիրներից ու դեմագոգներից, ընդգծված կերպով արժեւորել հարաբերությունները եղբայրական երկրների հետ»,-նշել է նա։