Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ՝ հայտնել են Սպիտակ տնից: Սա Բայդենի և Սի Ծինփինի հինգերորդ հեռախոսազրույցն է:

«Բայդենն ավարտել է Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցը: Նախագահները շփվել են 2 ժամ 17 րոպե»,- տեղեկացրել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը կհաստատի, որ Վաշինգտոնը հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել