Կհանդիպեն Պուտինը և Էրդողանը

. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է օգոստոսի 5-ին այցելել Սոչի, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին մեկօրյա այցով կմեկնի Սոչի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սպասվում է, որ նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը Էրդողանին կընդունի Սոչիում օգոստոսի 5-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել