Պենտագոնում հայտարարել են Ուկրաինայի հակամարտության վճռական փուլի մասին

Ուկրաինայում մարտերը մտել են վճռական փուլ, և Արևմուտքը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Սա հակամարտության վճռական փուլն է, և մեր հավաքական աջակցությունն Ուկրաինային կենսական և անհրաժեշտ է: Մենք Ուկրաինային կապահովենք տեխնոլոգիաներով, զինամթերքով և կրակային ուժով», – նշել է Օսթինը:

Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Defense Flash News-ի YouTube-ի ալիքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել