Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեհրանյան հանդիպման ընթացքում:
Նախատեսված հանդիպումից ու ձեռքսեղմումից առաջ ՌԴ նախագահը տեսախցիկների առաջ սպասել է իր թուրք գործընկերոջը մոտ 45 վայրկյան՝ այդ ընթացքում անհանգիստ շարժումներ անելով։
Այս դրվագը չի վրիպել թուրքական և ռուսական լրատվամիջոցների ուշադրությունից:
Որոշ թուրքական լրատվամիջոցներ սա համարել էն «Էրդողանի վրեժը» այն բանի համար, որ 2020 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը 2 րոպե սպասեցրել էր Կրեմլում դահլիճի դռան մոտ: Այդ իրադարձությունը նույնպես մեծ աղմուկ էր առաջացրել:

Եվ այժմ Թեհրանում Թուրքիայի նախագահը կարծես դիտմամբ 45 վայրկյան ուշանալով, սպասեցրել է Պուտինին, ռևանշի հասել նրա նմատմամբ՝ փորձելով այդ կերպ վերականգնել իր «արժանապատվությունը» և մոսկովյան հանդիպման ժամանակ խարխլված հեղինակությունը: