Մեկ այլ կարևոր խնդիր մեր տեսադաշտում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը. Պուտինը՝ Էրդողանին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը սկսվել է Թեհրանում։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

Նախագահները, մասնավորապես, անդրադարձել են սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման խնդրին։ Ռուսաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը միջնորդական ջանքերի համար։ Նա հավելեց, որ դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց ճիշտ ուղղությամբ շարժում կա։

«Սիրիական կարգավորման շուրջ բազմաթիվ հարցեր կան, երկկողմ խոստումնալից խոշոր նախագծերը առաջ են գնում, զարգանում: Մեկ այլ կարևոր խնդիր մեր տեսադաշտում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը։

Նշվում է, որ անմիջապես հետո կսկսվի Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կքննարկեն սիրիական խնդիրը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Պուտինի այցը շրջադարձային էր անվանել Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային համագործակցության տեսանկյունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել