Մոտ ժամանակներս աշխատանքից կազատվեն Ուկրաինայի անվտանգության ծառայության ևս 28 պաշտոնյաներ։ Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձում։
«Եվ ևս մեկ կարևոր նորություն Ուկրաինայի անվտանգության ծառայության մասին. ծառայության կադրային աուդիտ է իրականացվում։ Քսանութ պաշտոնյաների պաշտոնանկության հարցը որոշվում է տարբեր մակարդակներում, տարբեր ուղղություններում: Բայց պատճառները նման են՝ աշխատանքի անբավարար արդյունքներ»,- ասել է նա։