Հայտնի են դարձել Ջոնսոնի պաշտոնի չորս հավակնորդների անունները

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ապագա առաջնորդի քվեարկության երրորդ փուլի արդյունքներով՝ ընտրություններին կմասնակցի չորս թեկնածու։

Պահպանողական կուսակցության 388-ից 387 պատգամավոր քվեարկել է։ Քվեարկության արդյունքներ՝ ստորև․

Հավասարության և տեղական ինքնակառավարման նախկին նախարար Կամի Բադենոչը (58 ձայն),

Առևտրի քաղաքականության փոխնախարար Փեննի Մորդոն (82),

Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը (115),

Արտաքին գործերի նախարար Լիզ Թրաս (71)։

Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների ընտրված հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդաթը ստացել է ամենաքիչ ձայները՝ 31, և դուրս է մնացել պայքարից։

Քվեարկության չորրորդ փուլը տեղի կունենա երեքշաբթի ժամը 17:00-ին։ Չորեքշաբթի օրը տեղի կունենա պատգամավորների քվեարկության վերջին փուլը, որի ընթացքում կընտրվեն եզրափակիչ անցած 2 մասնակիցները։

Նշենք, որ հինգշաբթի օրը բրիտանական խորհրդարանը արձակուրդ է գնում։ Այս ընթացքում Պահպանողական կուսակցության անդամները ողջ երկրում փոստով կքվեարկեն նոր առաջնորդ ընտրելու համար: Արդյունքը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել