ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում է լինելու Թեհրանում կայանալիք ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումը

ՄԱԿ-ը կհետևի Թեհրանում կայանալիք գագաթնաժողովին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքին:

«Մենք հետևելու ենք այդ հանդիպմանը և կտեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները»,-ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս գագաթնաժողովում նա ակնկալում է որևէ առաջընթաց համաշխարհային շուկա Ուկրաինայից և Ռուսաստանից հացահատիկի, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերի վերադարձի հարցում, Հաքն ասել է. «Մենք կոնկրետ ակնկալիքներ չունենք այդ հանդիպումից գործընթացի հետ կապված։ Սա առանձին հարց է»:

Միևնույն ժամանակ, Հաքը նշել է, որ ՄԱԿ-ը ողջունում է հացահատիկի արտահանման հարցով քննարկման հիմնական մասնակիցների միջև ցանկացած համակարգում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել