«Գազպրոմը» հայտարարել է եվրոպացի առնվազն մեկ խոշոր գնորդի, որ հուլիսի 14-ից չի կարողանա կատարել մատակարարման իր պարտավորությունները՝ իր վերահսկողությունից անկախ «արտակարգ» հանգամանքների պատճառով, գրում է Reuters-ը՝ հղում տալով ընկերության նամակին:
Գործակալությունը գրում է, որ փաստաթուղթը վերաբերում էր «Հյուսիսային հոսք» գազատարով Գերմանիա մատակարարումներին։
Հրատարակությունը նշում է, որ նման ֆորսմաժորը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության նոր աճի՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Եվրամիությունը, հիշեցնում է Reuters-ը, նախատեսում է դադարեցնել ռուսական գազի օգտագործումը մինչև 2027 թվականը, սակայն այժմ չի կարող հրաժարվել դրանից: