2023-ից կենսաթոշակը կավելանա նաև Վրաստանում

2023 թվականին Վրաստանում 70 տարեկանից բարձր բնակչության կենսաթոշակը կավելանա մինչև առնվազն 365 լարի (մոտ 51 հազար դրամ), հայտնում է Aliq.ge-ն։

Այն նախատեսված է կենսաթոշակների ինդեքսավորման կանոնով, որը գործում է արդեն երկրորդ տարին։

2020 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկությամբ խորհրդարանն ընդունեց կենսաթոշակների ինդեքսավորման մասին օրենքը, որը հաշվի առնելով գնաճի մակարդակը և տնտեսական աճը, սահմանում է կանոն՝ կենսաթոշակի չափը պետք է տարեկան վերանայվի։

Նույն օրենքով միմյանցից տարանջատվել են մինչև 70 և 70 տարեկանից բարձր բնակչության կենսաթոշակները։

Նշենք, որ ներկայումս 60-69 տարեկան քաղաքացիները ստանում են 260 (մոտ 36 հազար դրամ) լարի կենսաթոշակ, մինչդեռ 70 տարեկանից բարձր բնակչության կենսաթոշակը կազմում է 300 (մոտ 42 հազար դրամ) լարի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել