Վրաստանում պետք է վերջ տալ սառը պատերազմին․ Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարություն է տարածել` պնդելով, որ Վրաստանում պետք է վերջ տալ սառը պատերազմին։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Սաակաշվիլիի խոսքով, զայրույթը պետք է ուղղել ոչ թե միմյանց, այլ զավթիչի դեմ։

«Երբ ասում ենք` հիբրիդային պատերազմ է մղվում Վրաստանի դեմ, պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում»,- ասել է Սաակաշվիլին։

Ըստ երրորդ նախագահի` «այս ռուսների» մեծ մասը (խմբ.` նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Վրաստան եկածներին) վրացիներին համարում է երկրորդական արարածներ, սպասարկող անձնակազմ, անկիրթ ու հաշվետու:

Ըստ նրա՝ ռուսներին պետք է անընդհատ հիշեցնել, որ իրենք անհատապես պատասխանատու են օկուպացիայի, վրացիների նկատմամբ ճնշումների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել