Գերմանիայի օդանավակայաններում անձնակազմի պակասի պատճառով չեղարկվել է Lufthansa-ի 2000 չվերթ։
Lufthansa-ն, որը հունիսի սկզբին հայտարարել էր 900 չվերթի չեղարկման մասին, այժմ հայտարարել է ևս 2000 չվերթի չեղարկման մասին, որոնք նախատեսված էին մինչև օգոստոսի վերջ:
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չեղարկված 2000 թռիչքները համեմատաբար կարճ թռիչքներ են եղել:
Նշվում է, որ ավիաընկերությունները ստիպված կլինեն չեղարկել ավելի շատ չվերթներ, եթե անձնակազմի պակասի խնդրի լուծումը չգտնվի։
Գերմանիայի իշխանությունները Թուրքիայից ժամանած շուրջ 2000 աշխատողների արագացված կարգով հատուկ թույլտվություններ են տվել՝ օդանավակայանի սպասարկման խնդիրը լուծելու համար։