Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի և երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, իսկ թեկնածուների առաջադրումը տեղի կունենա հուլիսի 12-ին։
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Խորհրդարանական 1922 կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեյդին, որը միավորում է շարքային խորհրդարանականներին և պատասխանատու է կուսակցության հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացի համար։
«Արդյունքը պետք է հայտարարվի սեպտեմբերի 5-ին, դա կլինի, երբ խորհրդարանը վերադառնա ամառային արձակուրդից։ Ես հուսով եմ, որ մենք ամեն ինչ կանենք բավականին արագ: Քվեարկության առաջին երկու փուլերը տեղի կունենան այս շաբաթ», – հավելել է Բրեյդին: