Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարարը առաջադրվել է վարչապետի թեկնածուի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար, իսկ այժմ Միացյալ Թագավորության առևտրային քաղաքականության կրտսեր նախարար Փեննի Մորդոնը հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Սոցցանցերի իր էջում Մորդոնը կցել է տեսանյութ և հղում իր նախընտրական վեբ կայքին:

2019 թվականին Մորդոնը դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին կինը, ով նշանակվել է պաշտպանության նախարար։ Այնուամենայնիվ, նա պաշտոնավարել է ընդամենը երեք ամիս:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Ջոնսոնի կառավարությունը «մեղադրվում» էր COVID-19 համաճարակի ժամանակ խնջույքներ կազմակերպելու համար, երբ նման հավաքներն արգելված էին ողջ երկրում։ Վերջերս հետաքննությունը պարզել է, որ Ջոնսոնն անձամբ է մասնակցել այդ երեկույթներին, ինչը նա նախկինում հերքել էր։

Միջադեպը հանգեցրել է Ջոնսոնի վարկանիշի անկմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել