Ովքե՞ր իրավունք ունեն արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին կետերի համաձայն` արտոնյալ պայմաններով (թիվ 1 ցուցակ) կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք,իսկ արտոնյալ պայմաններով (թիվ 2 ցուցակով) կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝ եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12 թիվ 12-Ն որոշմամբ հաստատված են N 1, 2, 3 և 4 ցուցակներով նախատեսված արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, որոնք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են տալիս:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 1-ին հավելվածով հաստատված կանոնների 20-րդ կետի համաձայն` արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները, իսկ արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ստաժում՝ միայն այդ կենսաթոշակի իրավունքը տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել