Անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում թափուր հաստիք կա. ոստիկանություն

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարվում է ընդունելություն։

Այս մասին հայտնում են անձնագրային և վիզաների վարչությանից:

Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.

-բարձրագույն կրթություն,

-հայերենի գերազանց իմացություն,

-օտար լեզվի իմացություն (ցանկալի է),

-աշխատանքային փորձ (ցանկալի է)։

Մասնակիցների նախնական ընտրությունը կազմակերպվելու է հուլիսի 13-ին, ժամը 17.00-ին, անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում (Երևան, Դավիթաշենի 4-րդ թաղամաս, 17/10 շենք), ուստի ցանկացողներին խնդրում ենք մինչև հուլիսի 13-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մասնակցել նախնական ընտրությանը։

Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադումներին պատասխանելու համար։

Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել 011-37-02-48 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել