Ջրանջատում Շիրակում, Սյունիքում և Գեղարքունիքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից հուլիսի 7-ը 10.00 կդադարեցվի Շիրակի մարզի ք․ Մարալիկ, Հայրենյաց, Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Գուսանագյուղ, Ազատան, Արևիկ, Այգաբաց, Քեթի գյուղերի, «Իգիթ» կաթնամթերքի գործարան ՍՊԸ, Շաքարի գործարան, Քեթիի զորամաս և իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

Հուլիսի 6-ին ժամը 09.00- 21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի ՝ Կապան քաղաքի Գործարանային, Երկաթուղայինների փողոցների և Սյունիք համայնքի ջրամատակարարումը:

Հուլիսի 6-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 07․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել