Ոստիկանության պետի առաջին տեղակալին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել