Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով փաստաթղթերի ընդունելություն, որին կարող են մասնակցել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխանող հետաքննության մարմնի աշխատակիցները՝ ոստիկանության հետաքննության բաժնի, բաժանմունքի խմբի տեսուչները, արտակարգ իրավիճակների նախարարության, ռազմական ոստիկանության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի պաշտոնի նշանակված անձինք, նշված ստորաբաժանումների ղեկավարները, որոնց զբաղեցրած հաստիքները «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու ուժով ենթակա են կրճատման և տեղափոխման քննչական կոմիտեի հաստիքացուցակ՝ որպես ինքնավար պաշտոն:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում նշանակվելու համար վերոնշյալ խմբի անձինք Հայասատանի Հանրապետության քննչական կոմիտեի որոկավորման հանձնաժողովին կարող են դիմել 2022 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 1-ը ներառյալ, ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
– դիմում (լրացվում է տեղում),
– կենսագրական տվյալներ պարունակող քարտ (տպել դիմերեսին և դարձերեսին, լրացնել ձեռագիր) (ձև 2),
– ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր (լուսանցք պահելով),
– 4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
– ծննդյան վկայականի, անձնագրի, սոց.քարտի, նույնականացման քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում սոց. քարտի առկայությունը պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի (ներկայացնել բոլոր էջերը, որտեղ առկա է կնիք կամ գրառում), աշխատանքային գրքույկի, ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները,
– միայն նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ տեղեկանք հաշվառման և փաստացի բնակության վայրից,
– ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4),
– հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանքներ,
Ծանոթություն՝ կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև 2), ինքնակենսագրության ձևի (ձև 3) և բժշկական տեղեկանքի (ձև 4) ձևաթղթերը կցվում են.
Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.
– անուն, հայրանուն, ազգանուն,
– ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
– կրթություն (նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
– ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
– աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
– ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր), նշելով նրանց ծննդյան օր, ամիս, տարեթվերը, աշխատանքի վայրի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկատվություն,
– բնակության և հաշվառման հասցեն,
– ստորագրութուն և ամսաթիվ:
Հարցերի դեպքում զանգահարել հետրյալ հեռախոսահամարներով՝ 011-880-120, 011-880-125, 011-880-144, 011-880-146, 011-880-147 կամ դիմել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ [email protected]: