Թուրքիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մեր հիվանդներից մեկի մոտ կապիկի ծաղիկ է հայտնաբերվել։ Հիվանդը 37 տարեկան է, ունի իմունային համակարգի անբավարարություն, նա մեկուսացման մեջ է։ Ինչպես գիտենք, այդ հիվանդությունը փոխանցվում է ոչ թե օդակաթիլային ճանապարհով, այլ ֆիզիկական սերտ շփման դեպքում»,- հայտնել է նախարարը։ Նշենք, որ հիվանդությունը գրանցվել է աշխարհի 50-ից ավելի երկրներում։ Մեր կապիկի ծաղիկով դեպք գրանցվել է նաև Վրաստանում։
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: