Քաղաքը շուտով կազատագրվի ուկրաինացի զավթիչներից․ Կադիրով

Ռուս հատուկ նշանակության ուժերի զինծառայողները մտել են Լուգանսկի  Լիսիչանսկ քաղաք։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրով։ Տեղեկանում ենք ТСС լրատվական գործակալությունից։

Քաղաքը շուտով կազատագրվի ուկրաինացի զավթիչներից: Դա շատ ժամանակ չի խլի»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

Նշվում է, որ ավելի վաղ հայտնել էին, որ ավելի քան 10 օտարերկրյա վարձկաններ են ձերբակալվել, ովքեր փորձում էին փախչել պաշարված քաղաքից։


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել