Կարողացել ենք մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները՝ մի շարք հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ, «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Դա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի, նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի վերաբերյալ», – ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու դրանց հետագա օգտագործման հետ կապված հարցերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել