Հունիսի 28-ին, ժամը 13:33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է արկանման առարկա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տեղում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված արկանման առարկա՝ առանց պայթուցիչի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Ոստիկանության աշխատակիցների կողմից վերոնշյալ առարկան տեղափոխվել է փորձաքննության։