Նախարարությունը՝ ՀՀ ողջ տարածքում հեռուստատեսային և ռադիո հեռարձակման դադարեցման մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:

«Սիրելի հայրենակիցներ, Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:

Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումն արդեն վերականգնվել է։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել