Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմում Ռուսաստանի մարդկային կորուստները, ուկրաինացի զինվորականների հաշվարկներով, գերազանցել են 34 հազարի սահմանը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից, փոխանցում է Украинская правда-ն:
Ըստ գերատեսչության տվյալների փետրվարի 24-ից հունիսի 21-ը ռուսական կողմի ընդհանուր մարտական կորուստները կազմել են՝
անձնակազմ- 34100 (+300) մարդ,
տանկեր- 1496 (+19) միավոր,
զրահապատ մարտական մեքենաներ- 3606 (+18) միավոր,
հրետանային համակարգեր- 752 (+3) միավոր,
MLRS- 239 (+1) միավոր,
ՀՕՊ համակարգեր- 98 (+0) միավոր,
ինքնաթիռ- 216 (+0) միավոր,
ուղղաթիռներ- 181 (+0) միավոր,
անօդաչու թռչող սարքեր- 611 (+10),
թևավոր հրթիռներ- 137 (+7),
նավեր / նավակներ- 14 (+0) միավոր,
ավտոմոբիլային տեխնիկա և տանկեր- 2537 (+10) միավոր,
հատուկ տեխնիկա- 59 (+4):
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։