«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 21-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի.
💧Գորիս քաղաքի,
💧Հարժիս,
💧Հալիձոր,
💧Շինուհայր,
💧Խոտ,
💧Քարահունջ,
💧Հարթաշեն,
💧Ն.Խնձորեսկ,
💧Արավուս,
💧Տեղ,
💧Կոռնիձոր,
💧Քարաշեն,
💧Սպանդարյան,
💧Հացավան,
💧Աշոտավան,
💧Իշխանասար գյուղերի,
💧«Տաթևեր» ճոպանուղու,
💧նշված բնակավայրերին հարակից զինմասերի,
💧Շաքե վարչական տարածքի քարի արտադրամասի,
💧«Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների,
💧Մաքսատան,
💧«Սիսիան» ՇԻԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրանջատման պատճառը «Մուխուրթուրյան-Գորիս» խոշոր՝ 500 մմ-ոց մայրուղային ջրատարի վրա հայտնաբերված 12 վթարների վերացումն է, որը պատճառ է հանդիսանում վայրկյանում 30 լիտր ջրի կորստի:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Սիսիան» շահագործման տեղամասը սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար արդեն իսկ սկսել է վթարավերացման աշխատանքների նախապատրաստական փուլը: