Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության 17.07.2013թ. հ.263 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.2013թ. հ.14/42444Հ զեկուցագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Երևան քաղաքում Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրոլեյբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը 1 ուղևորի համար 2013 թվականի հուլիսի 20-ից սահմանել 100 (հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը: