ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսնես ո՞ր լրատվականը ավելի անբարոյական սուտ կգրի Արագածոտնի ողբերգական դեպքի մասին։
Այս պահին, իհարկե, հստակ առաջատար կա, բայց մինչև առավոտ հուժկու պայքար է գնալու առաջատարի տեղի համար»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Նշվում է, որ ժամը 20:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի: Վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։