Կիևի կենտրոնում և մերձակայքում պայթյունի ձայներ են հնչել

Կիևի մարզի Վիշգորոդսկի թաղամասում հունիսի 19-ի առավոտյան պայթյուններ են հնչել, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են հակառակորդի օբյեկտը։ Այս մասին հայտնում է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբան, փոխանցում է Украинская правда-ն:

«Պայթյունի ձայն է լսվել նաև Կիևի կենտրոնում։ Այն հնչել է 7:20-ի սահմաններում, երբ օդային հարձակման ահազանգ չի եղել։ Կիևի օդային հարվածի ազդանշանը միացել է 7:41-ին, Կիևի շրջանում՝ 7:43-ին։ Օդային ռմբակոծության ահազանգի ավարտը մայրաքաղաքում եղել է 8:13-ին, իսկ մարզում՝ 8:14-ին։ Մարդիկ ենթադրում էին, որ հակաօդային պաշտպանության ուժերը թշնամու հրթիռ են խոցել»,- Telegram-ի ալիքում գրել է Օլեքսի Կուլեբան:

Նրա խոսքով՝զոհեր և վիրավորներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել