Ուկրաինայում հակամարտությունը կարող է տարիներ տևել. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկել է, որ ժամանակակից սպառազինության մատակարարումը կօգնի ուկրաինական զորքերին գրավել Դոնբասը, և չի բացառել, որ հակամարտությունը կձգձգվի տարիներով։ Ինչպես ասել է Ստոլտենբերգը գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, ավելի ժամանակակից սպառազինության դեպքում մեծանում է հավանականությունը, որ Ուկրաինան կկարողանա հեռացնել ռուսական զորքերը Դոնբասից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային իր ինքնապաշտպանության հարցում, սակայն (դաշինքը) հակամարտության մաս չէ»,- հավելել է գլխավոր քարտուղարը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ դաշինքն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա։

Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի ուկրաինական հակամարտությունը, բայց պետք է պատրաստ լինել, որ այն կարող է «տարիներ տևել», – ասել է Ստոլտենբերգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել