Այսօր շատ կարևոր բան տեղի ունեցավ, որին ուզում եմ անդրադառնալ․ Իշխան Սաղաթելյան

Այսօր շատ կարևոր բան տեղի ունեցավ, որին ուզում եմ անդրադառնալ․ այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր, երբ հավաքվեցինք եկեղեցու բակում, բոլորը գրկախառնվում էին, մեկ օր չէին տեսել իրար արդեն կարոտել են, որովհետև մենք մի ընտանիք ենք ու պայքարի ընկերներ։ Մենք մեկուկես ամիս իրար թիկունք ենք պահել, պայքարել և այն հասցնելու ենք իր հաղթական ավարտին։ Այն գրկախառնություն ու հուզմունքը հուշում է այն մասին, որ այս պայքարն ակնասելի է»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ այսօր հանրահավաք նախատեսված չէր։

«Ովքեր այսօր ապօրինություններ են գործում, իրենք Նիկոլի հետ պատասխան են տալու։ Զգուշացնում եմ, որ հետո չասեք, թե ձեր գործն էր՝ անում էիք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Նշենք, որ շարժման մասնակիցներն այսօր քայլերթով շարժվեցին Քննչական կոմիտե, որտեղ ներկայացրին իրենց պահանջները, որից հետո գնացին Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ հայտարարեցին իրենց կարծիքով ապօրինի կալանավորումների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել