Աննա Վարդապետյանի առաջադրումը Գլխավոր դատախազի պաշտոնում աբսուրդ է․ Արամ Վարդևանյան

Աննա Վարդապետյանի առաջադրումը Գլխավոր դատախազի պաշտոնում աբսուրդ է: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Խոսում են ժողովրդավարությունից և անում լրիվ հակառակը։ Գլխավոր դատախազը պետք է լինի իրապես անկախ, ոչ թե վարչապետի օգնականից դառնա Գլխավոր դատախազ: Մենք, իհարկե, չենք մասնակցելու Գլխավոր դատախազի ընտրության քննարկմանը: Ի՞նչը քննարկենք: Դա նույնն է, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում քննարկում անի։ Ես ճանաչում եմ Աննա Վարդապետյանին և ազնվորեն ցավում եմ, որ նա այս վիճակում է հայտնվել»,- ասաց Արամ Վարդրևանյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտարարեց, որ իշխող խմբակցությունը Գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել