Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց, որ ցանկանում է փոխանցել Արթիկի քրեակատարողականում պահվող իրենց 4 ընկերների ուղերձը․
«Գևորգը, Արսենը, Գոռը և Տարոնն արդեն շաբաթներ շարունակ ազատությունից զրկված են։ Տղերքը փոխանցում են, որ իրենց հարազատները իրենց փոխարեն լինեն փողոցներում։ Նրանք ասում են, որ իրենց կամքը չի սասանվել, այն կսասանվի, եթե մենք հետ կանգնենք մեր նպատակներից։
Ցանկանում եմ տղերքին փոխանցել, որ մենք ավելի համառ ենք լինելու, քան վարչախումբը և կառուցելու ենք հզոր հայրենիք։
Մենք չպետք է վախենանք երկար պայքարից, դժվար պայքարից։ Տղերքից բարևներ»,-նշեց ԱԺ պատգամավորրը։