Ռուսաստանը ձգտում է ավելի շատ մարտական ստորաբաժանումներ ստեղծել Ուկրաինայում տեղակայելու համար։ Այս մասին ասվում է բրիտանական հետախուզության ամենօրյա զեկույցում, փոխանցում է Украинская правда-ն:
«Վերջին շաբաթների ընթացքում սկսվել են որոշ մարտական կազմավորումներում երրորդ գումարտակի տեղակայման նախապատրաստական աշխատանքները: Սովորաբար միաժամանակ գործողություններում ներգրաված են ոչ ավելի, քան երեք գումարտակներից երկուսը: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հույսը դնել նորակոչիկների կամ մոբիլիզացված պահեստազորի վրա՝ այդ ստորաբաժանումները Ուկրաինա տեղափոխելու համար»,- ասվում է զեկույցում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ավելի ճշգրիտ և ժամանակակից հրթիռների բացակայության դեպքում ռուսական զորքերը օգտագործում են հնացած և անարդյունավետ հրթիռներ, ինչը հանգեցնում է կողմնակի վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։