Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ավելի քան 284,000 բնակիչ ունի Ռուսաստանի քաղաքացիություն, և այն ստանալ ցանկացողների թիվը օրեցօր աճում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացողների թիվը օրեցօր աճում է, այժմ այնտեղ կա ավելի քան 284 հազար մարդ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2019 թվականի հրամանագրով Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների համար ներմուծվել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգ (այդ ժամանակ դրանք Ուկրաինայի առանձին շրջաններ էին), իսկ Ռուսաստանի կողմից դրանց անկախությունը ճանաչելուց հետո հրամանագիրը թարմացվել է։