Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կշարունակեն անշեղորեն ամրապնդվել և ընդլայնվել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ իր երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ էլ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կշարունակեն անշեղորեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների», – ասել է Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական նամակում:

Նամակում ասվում է, որ այս տարվա փետրվարին Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը ամրապնդել է վերջին 30 տարիների ընթացքում զարգացած երկկողմ միջպետական ​​կապերի բարձր մակարդակը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել