ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ առաջարկվող լրացումը կնպաստի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:
Փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Այս եւ այսօր քննարկված մյուս նախագծերը հանձնաժողովի առաջարկով կընդգրկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում: