Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: